ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է դադարեցնել Իրանի դեմ գործողությունները, սակայն դա թույլ կտա Թեհրանին վերականգնել իր ուժերը, հայտնել է MS NOW-ի լրագրող Ստեֆանի Ռուլը նախագահի հետ հարցազրույցից հետո։
«Նա ասաց, որ մենք կարող ենք պատերազմը դադարեցնել հենց հիմա։ Մենք կարող ենք հեռանալ։ Բայց նա ասաց, որ Իրանը այդ դեպքում կվերականգնվի։ Դրա համար մոտ 10 տարի կպահանջվի, բայց դա անընդունելի իրավիճակ է, ուստի նա կարծում է, որ մենք պետք է շարունակենք», – ասել է նա հեռուստաալիքի եթերում։