ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի նախատեսում լրացուցիչ զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք՝ Իրանի հետ հնարավոր լարվածության ֆոնին։ Նա այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ Ճապոնիաի վարչապետ Սանաե Տակաիչիի՝ Սպիտակ տուն կատարած այցի ընթացքում՝ ընդգծելով.
«Ես զորքեր չեմ ուղարկում ոչ մի տեղ»։ Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Թրամփի վարչակազմը քննարկում է Իրանի դեմ գործողությունների ընդլայնման հնարավորությունը, այդ թվում՝ տարածաշրջան լրացուցիչ հազարավոր զինծառայողներ տեղափոխելու տարբերակը։
Ըստ նույն աղբյուրների՝ Վաշինգտոնում դիտարկվում են տարբեր սցենարներ՝ ներառյալ ցամաքային գործողության մեկնարկը և Իրանի կողմից Հորմուզի նեղուցի հնարավոր շրջափակումը ռազմական միջոցներով վերացնելու հարցը։ Բացի այդ, հաղորդվում է, որ ամերիկյան իշխանությունները քննարկել են նաև Իրանում հարստացված ուրանի պաշարների վերահսկման նպատակով զորքեր ուղարկելու տարբերակը։ Axiosը ևս ավելի վաղ նշել էր, որ նման թեմաներ քննարկվել են ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարությունների միջև։