Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՌՀ 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հանդես է եկել ելույթով, ներկայացրել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անցած ճանապարհը, արձանագրված ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները:

Միջոցառման ընթացքում նաև ներկայացվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործունեության մասին պատմող տեսանյութ:

Leave a Comment