Ռոման Ջասմի Մախմուդյանի կենսագրությունը
Ծնվել է 1985 թվականի օգոստոսի 11-ին Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում:
Աշխատանքային գործունեություն
2022-2026թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ,
X-XI.2022թ. – ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ,
2020-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ,
2019-2020թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ,
2014-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ,
VI-X.2014թ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ – Զեյթունի քննչական բաժնի քննիչ,
2008-2014թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի զինվորական ավտոտեսչության ճանապարհապարեկային ծառայության և ուղեկցման դասակի ճանապարհապարեկային ծառայության տեսուչ։
2008 թվականին ավարտել է ՀՀ պետական ագրարային համալսարանը՝ գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ, ապա՝ 2013 թվականին Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Ամուսնացած է ունի երեք երեխա: