Թեհրանը Վաշինգտոնից որևէ հաղորդագրություն չի ստացել բանակցությունների կամ հրադադարի վերաբերյալ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Ոչ։ Ինչպես գիտեք, մենք դիվանագիտական բանակցություններ էինք վարում։ Եվ սա երկրորդ անգամն է, որ մենք զբաղված էինք ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելով, և նրանք այս ընթացքում հարձակվեցին Իրանի վրա: Ի՞նչ է սա նշանակում, որ ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս դիվանագիտությանը, բանակցություններին կամ երկխոսությանը», – ասել է դիվանագետը՝ պատասխանելով «Սպուտնիկ»-ի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն որևէ ուղերձ հղե՞լ է բանակցությունների կամ հրադադարի վերաբերյալ։
Բաղայիի խոսքով՝ ԱՄՆ-ն բացառապես կենտրոնացած է իր միակողմանի պահանջները պարտադրելու վրա, և ներկայիս հակամարտությունը «ԱՄՆ-ի կողմից դիվանագիտության դավաճանության և Իսրայելի ցանկություններին անվերապահորեն ենթարկվելու հստակ օրինակ է»։
«Մենք հիմա կենտրոնացած ենք միայն մեկ բանի վրա՝ պաշտպանել մեր սեփական երկիրը և նրա տարածքը», – ավելացրել է նա: