Աջակցությու՞ն, թե՞ միջամտություն ընտրական գործընթացներին. ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը Գյումրիում պարզաբանել է Հայաստանի ուղղությամբ իրականացվող եվրոպական նախաձեռնությունների բովանդակությունն ու նպատակները՝ հատկապես ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման համատեքստում։ Կոսը լրագրողների հետ զրույցում նշեց՝ եվրոպական կառույցները տարիներ շարունակ աջակցել են օրինակ Մոլդովային՝ ընտրական ենթակառուցվածքների, ինստիտուցիոնալ կարողությունների և կիբեռանվտանգության ոլորտներում, և այժմ նման փորձը փոխանցվում է նաև Հայաստանին։ Հանձնակատարը պնդել է, որ այս աջակցությունը չի կարելի դիտարկել որպես միջամտություն, քանի որ այն իրականացվում է Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությամբ: