AFP. ՆԱՏՕ-ն Իրաքից հետ է կանչել հրահանգիչների առաքելությունը՝ Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով

ՆԱՏՕ-ն ժամանակավորապես հետ է կանչել Իրաքի բանակի համար նախատեսված ուսումնական առաքելությունն Իրաքից՝ Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական գործողությունների սրման պատճառով։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse (AFP)-ն՝ հղում անելով իրաքյան աղբյուրին։

«Սա ուժերի ժամանակավոր դուրսբերում է: Նրանք մտահոգված են ստեղծված իրավիճակով», – ասել է աղբյուրը։ Մեկ այլ աղբյուր հաստատել է, որ ՆԱՏՕ-ի առաքելությունը «ամբողջությամբ» հետ է կանչվել։

Իր հերթին, ՆԱՏՕ-ի խոսնակը գործակալությանը հայտնել է, որ դաշինքը վերախմբավորել է իր առաքելությունն Իրաքում։

Այս առաքելությունը բնույթով մարտական ​​չէ և ուղղված է Իրաքի զինված ուժերի համար սպաների և մասնագետների պատրաստմանը։

Leave a Comment