ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը պնդում է, թե Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը Սովետական Միության ԿԳԲ-ի գործակալ է եղել։
«Այդ փաստը ԱԱԾ-ն հանրայնացրել է»,- լրագրողներին ասաց նա։
Լրագրողը նրան հարց տվեց՝ քաղաքական գործիչ չէ, այդ ինչո՞ւ է օգտագործում «Կտրիճ Ներսիսյան» ձևակերպումը, նա արձագանքեց. «Այնպես, ինչպես օգտագործեցի»։
ԱԱԾ-ականն այդպես էլ չպատասխանեց դիտարկմանը՝ ստացվում է, որ միանում է Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: