Մոպեդները, տրիցիկլներն ու քվադրիցիկլները ևս կապահովագրվեն

Մոպեդները, տրիցիկլներն ու քվադրիցիկլները ևս կապահովագրվեն

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը  մարտի 20-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մոպեդները, տրիցիկլներն ու  քվադրիցիկլները եւս բերել պարտադիր ապահովագրության դաշտ:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment