Վերահաստատվել է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելման գործում Հայաստանի հանձնառությունը

Ս.թ. մարտի 9-19-ը տեղի ունեցավ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 70-րդ նստաշրջանը (CSW70)` նվիրված կանանց և աղջիկների համար արդարադատության հասանելիության ապահովմանն ու ամրապնդմանը։ Այս մասին հայտնել են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

ՀՀ պատվիրակությունն ակտիվ մասնակցություն ունեցավ նստաշրջանի աշխատանքներին՝ ելույթներով հանդես գալով ընդհանուր քննարկմանը, նախարարական կլոր սեղանին, «Violence Against Women and Girls» խորագրով բարձրաստիճան հանդիպմանը, ինչպես նաև այլ հարակից միջոցառումներում։ ՀՀ պատվիրակությունը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելման գործում և ներկայացրեց գենդերային հավասարության ապահովման ոլորտում արձանագրված առաջընթացը։

Նստաշրջանի շրջանակներում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպեց «From CSW Commitments to CBD COP17:

Advancing Gender Equality for Biodiversity Action» խորագրով հարակից միջոցառում, որի ընթացքում քննարկվեցին գենդերային հավասարության և կենսաբազմազանության օրակարգերի միջև փոխկապակցվածության խորացման հնարավորությունները։ Միջոցառումը համակազմակերպվեց ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության և Ֆիլիպինների մշտական ներկայացուցչությունների, ՄԱԶԾ (UNDP), ՄԱԿԿանայք-ի (UN Women) և ՄԱԿ Բնակչությանհիմնադրամի (UNFPA) կողմից։

Leave a Comment