Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը միայնակ է հարձակվել իրանական գազային օբյեկտների վրա

Իսրայելը միայնակ է հարձակվել Իրանի հարավում գտնվողգազային օբյեկտների վրա: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է զերծ մնալ նմանատիպ հետագա հարձակումներից, և որ իսրայելական կողմը առայժմ չի կրկնի դրանք։

«Ես կարող եմ երկու բան ասել։ Նախ, Իսրայելը միայնակ է գործել Ասալույեում գտնվող գազային օբյեկտի դեմ։ Երկրորդ, նախագահ Թրամփը խնդրել է մեզ զերծ մնալ ապագա հարձակումներից, և մենք զերծ ենք մնում դրանցից», – ասել է նա մամուլի ասուլիսում։

Ավելի վաղ, SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին իրանական նավթագազային օբյեկտներին հարվածելու անթույլատրելիության մասին, և Նեթանյահուն խոստացել է դադարեցնել նման հարձակումները։

Leave a Comment