Կասպից ծովում իրանական ամբողջ նավատորմը ոչնչացրել ենք․ Նեթանյահու

Կասպից ծովում իրանական ամբողջ նավատորմը ոչնչացրել ենք․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Կասպից ծովում իրանական ամբողջ նավատորմը ոչնչացրել են։ Նրա խոսքով՝ Իրանը ուրանի հարստացման կամ բալիստիկ հրթիռներ արտադրելու հնարավորություն չունի։ 

«Իրանը փորձում է աշխարհին շանտաժի ենթարկել՝ փակելով Հորմուզի նեղուցը. դա չի աշխատի: Իսրայելը յուրովի օգնում է Հորմուզի նեղուցը բացելու ամերիկյան ջանքերին։

Ասում են՝ Իսրայելն ինչ-որ կերպ ԱՄՆ-ին կոնֆլիկտի մեջ է ներքաշել։ Ինչ-որ մեկն իսկապե՞ս կարծում է, որ որևէ մեկը կարող է Թրամփին ասել, թե ինչ անի»,- ասել է նա։ 

Նեթանյահուն նաև կարծիք է հայտնել, որ այս պատերազմը կավարտվի շատ ավելի արագ, քան մարդիկ կարծում են։

 

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment