Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ մարտի 21-ին Միացյալ Նահանգներում կարող է հանդիպում տեղի ունենալ ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակներում։
«Կարևոր է նաև, որ ամերիկյան կողմից ազդանշաններ կան գործող բանակցային ձևաչափերով աշխատանքը շարունակելու իրենց պատրաստակամության մասին։ … Բանակցություններում դադար կար, և ժամանակն է այն ավարտել։ … Ուկրաինական թիմը, մասնավորապես՝ բանակցային խմբի քաղաքական մասը, արդեն ճանապարհին է, և մենք սպասում ենք այս շաբաթ օրը Ամերիկայի Միացյալ Նահանգներում հանդիպման», – ասել է Զելենսկին իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։
Նա չի նշել, թե կոնկրետ ում հետ է տեղի ունենալու հանդիպումը։ Նրա խոսքով՝ հինգշաբթի օրը մանրամասն քննարկումներ են տեղի ունեցել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովի (ով գլխավորում է բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը), Զելենսկու գրասենյակի ղեկավար Կիրիլո Բուդանովի և «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիայի հետ։ Զելենսկիի գրասենյակի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիսլիցյան նույնպես կմասնակցի հանդիպումներին։