Կատարում հրթիռային հարձակումից հետո կասեցվել է գազը հեղուկ վառելիքի վերածող գործարանի աշխատանքը


Միջազգային


Իրանի հրթիռակոծումից հետո Կատարի Ռաս Լաֆան բնակավայրում դադարեցվել է հեղուկ սինթետիկ վառելիք արտադրող աշխարհի ամենամեծ՝ Pearl GTL գործարանի աշխատանքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է գործարանը տնօրինող Shell բրիտանա-հոլանդական նավթագազային խոշոր ընկերությունը։

Հրթիռակոծման արդյունքում ծագած հրդեհից մարտի 18-ին վնասվել էր ձեռնարկության երկու արտադրամասերից մեկը։ Pearl GTL-ը մինչև այդ աշխատում էր ոչ ամբողջական ծավալով՝ Հորմուզի նեղուցի շրջափակմամբ:


Leave a Comment