Միացյալ Նահանգները այս պահին Իրան զորքեր ուղարկելու մտադրություն չունի։ Այս մասին Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ոչ, ես զորքեր չեմ ուղարկում ոչ մի տեղ։ Եթե ուղարկեի, ապա, անշուշտ, ձեզ չէի ասի, բայց ես զորքեր չեմ ուղարկում», – ընդգծեց նա։