Իրանի ՀՕՊ համակարգերը խոցել են ԱՄՆ ՌՕՈՒ F-35 կործանիչը՝ լուրջ վնաս հասցնելով կործանիչին։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
«Այսօր ժամը 2:50-ին Իրանի կենտրոնական մասում ԻՀՊԿ-ի առաջադեմ ՀՕՊ համակարգի կողմից խոցվել է ԱՄՆ բանակի թշնամական F-35 ռազմավարական կործանիչ, որը լուրջ վնաս է կրել։ Այս կործանիչի ճակատագիրը անհայտ է և հետաքննվում է. մեծ հավանականություն կա, որ այն կործանվել է», – ասվում է Իրանի պետական հեռարձակողի հայտարարության մեջ։