ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է իր եվրոպացի գործընկերներին՝ Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովմանը մասնակցելուց հրաժարվելու համար, որը կարևոր է իրենց տնտեսությունների համար։
«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, նրանք չեն ցանկանում օգնել մեզ պաշտպանել նեղուցը, չնայած նրանք են, որ դրա կարիքն ունեն։ Հիմա նրանք դառնում են շատ ավելի քաղաքավարի, քանի որ տեսնում են իմ վերաբերմունքը. նրանք դառնում են շատ ավելի բարի։ Բայց ինչ վերաբերում է ինձ, արդեն ուշ է», – ընդգծել է ամերիկացի առաջնորդը Սպիտակ տանը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ հանդիպման ժամանակ։
Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է, որ Ճապոնիան «ինչ որ բան կձեռնարկի» այս հարցում։ «Մենք շատ գումար ենք ծախսում Ճապոնիայի վրա, և այդպիսի հարաբերություններ ունենք, ուստի ես ակնկալում եմ, որ նրանք կմասնակցեն։ Մեզ շատ բան պետք չէ։ Մեզ ոչինչ պետք չէ։ Ասեմ, անկեղծ ասած, մեզ ոչինչ պետք չէ Ճապոնիայից կամ որևէ մեկից։ Բայց կարծում եմ, որ նրանց համար նպատակահարմար է մասնակցել։ Ճապոնիայի դեպքում ես լսել եմ, որ նրանց նավթի ավելի քան 90%-ը գալիս է նեղուցով, ուստի դա համոզիչ պատճառ է մասնակցելու համար», – ասաց նախագահը։