Տիբո Կուրտուան բաց կթողնի մոտ 6 շաբաթ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան բաց կթողին մոտ 6 շաբաթ։ Նա ազդրի մկանային վնասվածք էր ստացել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում եւ փոխարինվել էր ընդմիջմանը, հաղորդում է AS-ը։

33-ամյա դարպասապահը բաց կթողնի «Աթլետիկոյի» դեմ մադրիդյան դերբին մարտի 22-ին եւ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի հանդիպումները ապրիլի 7-ին եւ ապրիլի 15-ին Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» դեմ։ Մայիսի 10-ին սուպերկլասիկոն է «Բարսելոնայի» խաղադաշտում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment