ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը հայտարարել է, որ կապի մեջ է Իրանի ղեկավարների հետ՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։
«Այո, շփումները շարունակվում են, ես արդեն խոսել եմ նախարարի ( Իրանի արտաքին գործերի նախարարի – խմբ.) հետ, ես բարձրացնում եմ բոլոր այն հարցերը, որոնք մենք ունենք։ Բոլորը շահագրգռված են այս պատերազմի ավարտով և ոչ թե սրմամբ», – ասել է նա Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովից առաջ։