Մեսսին ռեկորդակիր է դարձել՝ առաջ անցնելով Ռոնալդուից – armeniatoday.am

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայի ընթացքում հասել է 900 գոլի սահմանագծին՝ դառնալով ռեկորդակիր, հայտնել է 365scores-ը։

Մեսսին պատմության մեջ ամենակարճ ժամանակում է հասել 900 գոլի սահմանագծին՝ գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդունին։ 900 գոլի  ցուցանիշին հասնելու համար Մեսսիին պահանջվել է 1142 հանդիպում, Ռոնալդուն այս սահմանագիծը հատել էր իր 1236-րդ խաղում։

Արգենտինացուն համաշխարհային ռեկորդակիր է դարձրել ԿՈՆԿԱԿԱՖ-ի-ի չեմպիոնական գավաթում «Նեշվիլի» դարպասում խփած գոլը, խաղն ավարտվել էր 1: 1 հաշվով։

Կարդացեք նաև՝

Մեսսին՝ «Ինտեր Մայամիի» պատմության լավագույն ռմբարկու

Leave a Comment