Էներգետիկ հսկա Shell PLC-ն պաշտոնապես հայտարարել է Կատարի ուղղությամբ Իրանի արձակած հրթիռային հարվածների հետևանքով հասցված վնասների գնահատման մասին։ Թիրախում է հայտնվել «Ռաս Լաֆան» (Ras Laffan) հեղուկացված բնական գազի համալիրում գտնվող Pearl GTL գործարանը։
Ըստ ընկերության տարածած հաղորդագրության՝ հարձակման պահին տեղում գտնվող ողջ անձնակազմը անվնաս է։
«Մենք ներկայումս գնահատում ենք Pearl GTL-ին հասցված հնարավոր վնասները և համագործակցում ենք Qatar Energy-ի ու համապատասխան մարմինների հետ՝ հասկանալու համար «Ռաս Լաֆան» արդյունաբերական քաղաքի այլ օբյեկտների կրած վնասների մասշտաբները»,- նշել է Shell-ի ներկայացուցիչը։
