Եվրոպական Միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ Եվրամիությունը չի հասկանում ԱՄՆ նպատակները Իրանում և կարծում է, որ ուժի կիրառման համար իրավական հիմքեր չկան։
«Ոմանք նույնիսկ ասում են, որ փորձել են համոզել կողմերին չսկսել այս պատերազմը, և մենք չգիտենք, թե որոնք են այս պատերազմի նպատակները։ Միջազգային իրավունքում ուժի կիրառման համար իրավական հիմք նույնպես չկա», – ասել է նա ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից առաջ մամուլի ասուլիսում։