Իրանը հայտարարել է, որ հարձակվել է Իսրայելի Ազգային անվտանգության նախարարության շենքի վրա

Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ հարձակվել են Իսրայելի Ազգային անվտանգության նախարարության շենքի վրա՝ ի պատասխան Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խատիբի մահվան։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Խատիբը սպանվել է, իսկ Իրանի իշխանությունները ավելի ուշ հաստատել էին նրա մահը։

«Այսօր առավոտից, որպես «Դեն» ֆրեգատի քաջարի զինվորների և նահատակ Իսմայիլ Խատիբի արյան վրեժ, իրանական բանակի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են սիոնիստական ​​թշնամու ներքին (ազգային – խմբ.) անվտանգության նախարարության վրա», – ասվում է Իրանի պետական ​​հեռարձակողի կողմից տարածված հայտարարության մեջ։

Leave a Comment