Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանը կաջակցի Իրանին, եթե կարիք լինի

Հայաստանը պատրաստ է սեփական նախաձեռնությամբ հումանիտար աջակցություն տրամադրել Իրանին, եթե նման անհրաժեշտություն առաջանա, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը դիմել է Հայաստանին հումանիտար օգնության համար և կա՞ արդյոք նման նախաձեռնություն հայկական կողմից, վարչապետը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը նման դիմելու կարիք չունի։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը մեզ հումանիտար օգնության հարցով դիմելու անհրաժեշտություն չունի, որովհետև մենք ինքներս, եթե տեսնենք, որ կա հումանիտար բնույթի որևէ կարիք, որին կարող ենք աջակցել, անպայման կանենք այդ քայլը»,- ընդգծել է Փաշինյանը։

Leave a Comment