Մենք այլ ընտրություն չունենք, քան ձեզ հետ պայմանավորվելը․ Լարիջանին պատմում է Քիսինջերի հետ իր զրույցի մասին (տեսանյութ)

Նախօրեին Իրանի պետական լրատվամիջոցները հաստատեցին երկրի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահվան փաստը իսրայելական հարվածի հետևանքով։ 

Քաղաքագետ Արա Պողոսյանը հրապարակել է Ալի Լարիջանիի և ԱՄՀ դիվանագիտության վետերան Հենրի Քիսինջերի հետ զրույցից մի հատված։

«Մի անգամ, երբ ես ԱՄՆ-ում էի` այս մասին արդեն պատմել եմ հարցազրույցներից մեկում, պարոն Քիսինջերը ցանկություն հայտնեց հանդիպել ինձ հետ։ Ես նույնպես ցանկանում էի տեսնել նրան։

Նա եկավ, մենք քննարկեցինք միջուկային և այլ հարցեր։ Այնուհետև նա ասաց. «Կցանկանայի՞ք մեզ հետ ռազմավարական հարաբերություններ հաստատել»։ 

-Ես պատասխանեցի. «Մենք ձեզ հետ նույնիսկ սովորական հարաբերություններ չունենք, իսկ դուք խոսում եք ռազմավարականի մասին։ Ինչո՞ւ եք ինձ նման հարց տալիս»։

Այդ ժամանակ նա սեղանի շուրջ ասաց. «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մենք գծեցինք մեր սահմանները։ Մենք երկրներին անուններ տվեցինք՝ մեկին՝ Պաղեստին, մյուսին՝ Սիրիա, մեկ ուրիշին՝ Թուրքիա, Իրաք և այդպես շարունակ… Բացառությամբ երկու երկրի։

Մեկը Իրանն է, մյուսը՝ Եգիպտոսը։ Դուք եղել եք, կաք և կլինեք։ Մենք այլ ընտրություն չունենք, քան ձեզ հետ պայմանավորվելը»։

Այն մարդը, ով հասկանում է ազգի պատմությունը, հենց այդպես էլ խոսում է։ Նա չի ասում՝ «Հանձնվեք»։ Այս ազգն ունի ավելի խորը արմատներ, և նրան հնարավոր չէ ստիպել հանձնվել»։

Ես պարբերաբար խոսում եմ իրանական առանձնահատկությունների մասին, ցավոք շատերը չեն հասկանում և Իրանի մասին իրենց պատկերացումները սահմանափակվում են մերթ ռուսական, մերթ արևմտյան քարոզչական թեզերով:

Leave a Comment