2026 թվականի մայիսին Երևանում նախատեսվում է անցկացնել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, այդ պատճառով կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 19-ի նիստում որոշում կայացրեց, ըստ որի Երևանի մի շարք կենտրոնական փողոցներում միջին նորոգման աշխատանքներ կիրականացվեն։
Հիմնավորման մեջ նշվում է.
«Միջազգային նման մակարդակի միջոցառման պատշաճ կազմակերպումը ենթադրում է մայրաքաղաքի ենթակառուցվածքների, այդ թվում՝ կենտրոնական նշանակության փողոցների բարեկարգ և անվտանգ վիճակի ապահովում։
Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել իրականացնել Երևան քաղաքի մի շարք փողոցների միջին նորոգման աշխատանքներ, որոնք գտնվում են գագաթնաժողովի անցկացման վայրերին և պաշտոնական միջոցառումների երթուղիներին հարող հատվածներում։
Միջոցառման շրջանակներում փողոցների միջին նորոգման աշխատանքներ կիրականացվեն Կենտրոն վարչական շրջանի հետևյալ հատվածներում.
Երևան քաղաքի Բուզանդի փողոցի (Բուզանդ փ. – Քոչինյան փ. խաչմերուկից մինչև Բուզանդ փ. – Աբովյան փ. Խաչմերուկ),
Երևան քաղաքի Պարոնյան փողոցի (Պարոնյան փ. – Մաշտոցի պ. խաչմերուկից մինչև Պարոնյան փ. – Դեմիրճյան փ. խաչմերուկ),
Երևան քաղաքի Պռոշյան փողոցի (Պռոշյան փ. – Դեմիրճյան փ. խաչմերուկից մինչև Պռոշյան փ. – Բաղրամյան պ. խաչմերուկ),
Երևան քաղաքի Սարյան փողոցի (Մաշտոցի պ. – Սարյան փ. խաչմերուկից մինչև Թումանյան փ. – Սարյան փ. խաչմերուկ):
Նախագծի ընդունման արդյունքում Կենտրոն վարչական շրջանում շուրջ 57,957.5 քմ մակերեսով ճանապարհահատվածներում կիրականացվեն միջին նորոգման աշխատանքներ։