Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2026թ. մարտի 18-ին մասնակի բավարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն՝ ընդդեմ «Հրապարակ» լրատվամիջոցի, գրում է «Հետքը»։
Դատարանը պարտավորեցրել է հերքել պաշտոնյայի վերաբերյալ զրպարտություն պարունակող տվյալները, սակայն մերժել է 1 մլն դրամ փոխհատուցման պահանջը։
Խոսքը, մասնավորապես, 2025 թվականի հունիսի՝ «Փաշինյանը դավաճանու՞մ է արդյոք կնոջը» վերնագրով հրապարակման մասին է։
Դատարանն արձանագրել է, որ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ներկայացվել են փաստացի տվյալներ։ Ըստ դատարանի՝ լրատվամիջոցը հստակ տվյալների մասին պնդումներ է արել, մասնավորապես՝ «(…) Մի քանի տարի առաջ լուրեր էին պտտվում, որ Փաշինյանը ժամերով աշխատասենյակում փակվում է սեփական խոսնակի հետ և ներսից տարօրինակ ձայներ են գալիս: (…) Հիմա համառ լուրեր են պտտվում, որ Դուք դավաճանել եք տիկին Հակոբյանին, նա անգամ զանգել է տվել Ձեր խոսնակին ու պրոտոկոլի միջոցով փոխանցել, որ վարչապետի կողքին քայլելու իրավունք ունի միայն առաջին տիկինը, իսկ խոսնակը անգամ եթե հետը քնում է, պետք է միջոցառումների ժամանակ պատշաճ հեռավորությամբ քայլի՝ իր տեղը իմանալով»:
2025թ. հունիսի 6-ին «Հրապարակը» «Փաշինյանը դավաճանում է արդյոք կնոջը» վերնագրով նյութ էր հրապարակել։ Լրատվամիջոցն այն անվանել է քննադատություն, որը հիմնված է եղել հարցադրումների վրա և չի պարունակել պնդում։ Սակայն, դատարանն այլ գնահատական է տվել։
Դատարանն արձանագրել է, որ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ներկայացվել են փաստացի տվյալներ։ Ըստ դատարանի՝ լրատվամիջոցը հստակ տվյալների մասին պնդումներ է արել, մասնավորապես՝ «(…) Մի քանի տարի առաջ լուրեր էին պտտվում, որ Փաշինյանը ժամերով աշխատասենյակում փակվում է սեփական խոսնակի հետ և ներսից տարօրինակ ձայներ են գալիս: (…) Հիմա համառ լուրեր են պտտվում, որ Դուք դավաճանել եք տիկին Հակոբյանին, նա անգամ զանգել է տվել Ձեր խոսնակին ու պրոտոկոլի միջոցով փոխանցել, որ վարչապետի կողքին քայլելու իրավունք ունի միայն առաջին տիկինը, իսկ խոսնակը անգամ եթե հետը քնում է, պետք է միջոցառումների ժամանակ պատշաճ հեռավորությամբ քայլի՝ իր տեղը իմանալով»:
Դատարանի դիտարկմամբ՝ լրատվամիջոցը հրապարակմանը զուգահեռ չի նշել, թե ինչ փաստերի վրա են հիմնված այդ պնդումները: Ընդ որում, հոդվածում ներկայացնելով որոշակի փաստական տվյալներ, միաժամանակ հղում չի կատարել տեղեկատվության իր աղբյուրին՝ որոշակի նույնականացվող անձի, չի նշել այդ անձին անհատականացնող տվյալներ: