Երևանյան լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորման դեպք, կասեցվել է բենզինի և դիզելային վառելիքի վաճառքը․ ՇՎՏՄ


Տնտեսություն


ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «Ա․Ա․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Թբիլիսյան խճ․ 22/15)։


Տեսչական մարմնից հայտնում են, որ իրականացված ստուգման արդյունքում լցակայանում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի թերլիցքավորման դեպք։


Հայտնաբերված խախտման հետևանքով իրականացվել է լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի կապարակնքում՝ մինչև խախտման վերացումը։

Տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։


Leave a Comment