Վլադիմիր Վարդանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ԱԺ կայքում արված համապատասխան հրապարակումից։

Հիշեցնենք, որ Վարդանյանի թեկնածությունն առաջադրվել է ՍԴ դատավորի պաշտոնում, ինչից հետո նա դադարեցրել է անդամակցությունը ՔՊ կուսակցությանը:

Վարդանյանը նշել էր, որ ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու եմ նաև խորհրդարանական գործունեությունը։

Leave a Comment