Factor TV-ի հյուրը Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսն է։ Ողջույն, պարոն դեսպան։ Շնորհակալություն այս հնարավորության համար։ Պարոն դեսպան, վաղը սպասվում է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի այցը Հայաստանի Հանրապետություն։ Կարո՞ղ եք ներկայացնել մանրամասներ այցի օրակարգից։
Շնորհակալ եմ Ձեր ունկնդիրների հետ զրուցելու այս հնարավորության համար։ Հանձնակատար Մարթա Կոսի այցը շատ կարևոր է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար։ Ինչպես գիտեք, մենք ռազմավարական համագործակցության պայմանագիր ենք ստորագրել Եվրամիության և Հայաստանի միջև տարբեր ուղղություններով, և սա Մարթա Կոսի երկրորդ այցն է։ Նա այստեղ էր անցյալ տարի՝ սեպտեմբերին։ Այս այցը տեղի է ունենում առաջին անգամ սպասվող ԵՄ-Հայաստան գագաթնաժողովից երկու ամիս առաջ, և հանձնակատարը տարբեր ուղղություններով երկխոսություն է վարելու, նախ և առաջ՝ դիմակայունության և աճի ծրագրի շրջանակում։
Ավելին՝ տեսանյութում.