19 մարտի 2026 – 10:15 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ-Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հաշվի է առնվել Մերձավոր Արևելքում տիրող լարված և անկայուն իրավիճակը:
«Վերահաստատում ենք, որ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Մարտի 19-ին ժամը 11:00-ին կսկսվի Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը, ինչպես նաև՝ ԶԼՄ-ների հավատարմագրումը: Մարտի 19-ին Ժամը 12:00-ին էլ Armenia National Teams Հայաստանի հավաքականի պաշտոնական էջերում կհրապարակվի Հայաստանի հավաքական հրավիրված խաղացողների ցանկը: