Թրամփը սպառնացել է զանգվածաբար պայթեցնել «Հարավային Պարս» գազի  հանքավայրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն այլևս հարվածներ չի հասցնի Իրանի «Հարավային Պարս» գազի խոշոր հանքավայրին, բայց եթե Իրանը կրկին գրոհի Կատարի վրա, ապա ԱՄՆ-ն կարձագանքի և հարքավայրն ամբողջությամբ կպայթեցնի։ Այս մասին Թրամփը գրառում է կատարել իր Truth Social հարթակում։

Նրա խոսքով՝ Իսրայելը հարվածել էր «Հարավային Պարս»-ին «զայրույթից դրդված», և ԱՄՆ-ն այդ հարվածի մասին տեղյակ չէր։ ԱՄՆ նախագահը շեշտել է, որ Կատարը որևէ կերպ ներգրավված չէր այդ հարձակման մեջ և անարդարացիորեն է հարվածի ենթարկվել Իրանի կողմից։

«Իսրայելն այլևս հարձակումներ չի իրականացնի այս չափազանց կարևոր և արժեքավոր «Հարավային Պարս» հանքավայրի վրա, եթե Իրանն անխոհեմաբար չորոշի հարձակվել տվյալ դեպքում շատ անմեղ Կատարի վրա։ Այդ դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իսրայելի օգնությամբ կամ համաձայնությամբ կամ առանց դրա, զանգվածաբար կպայթեցնի «Հարավային Պարս» գազի  հանքավայրն ամբողջությամբ այնպիսի ուժով և հզորությամբ, ինչպիսին Իրանը երբեք չի տեսել», – գրել է Սպիտակ տան ղեկավարը։

Նա հավելել է, որ չի ցանկանում լիազորել նման մակարդակի ավերածություններ, քանի որ դա երկարաժամկետ հետևանքներ կունենա Իրանի համար։

Leave a Comment