
Պենտագոնը Սպիտակ տանը ներկայացրել է ավելի քան 200 միլիարդ դոլարի բյուջետային հայտ՝ Իրանի դեմ պատերազմի հետագա ֆինանսավորման համար, հաղորդում է Washington Post-ը՝ հղում անելով վարչակազմի բարձրաստիճան աղբյուրին։
Թերթը նշում է, որ այս գումարը զգալիորեն գերազանցում է նախկինում հրապարակված ծախսերի գնահատականները։
Լրացուցիչ ֆինանսավորման հիմնական ուղղություններից մեկը ռազմարդյունաբերական արտադրության՝ հատկապես զենքի և զինամթերքի կարևորագույն տեսակների «անհետաձգելի» ընդլայնումն է։
The Washington Post-ը գրում է, որ սա վերջին երկու շաբաթների ընթացքում նախարարության բյուջետային կարիքների առաջին հաշվարկը չէ, սակայն եթե հայտը ուղարկվի Կոնգրես այն, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի լուրջ քաղաքական քննարկումների և դիմակայության։
Պաշտպանության նախարարությունը և Սպիտակ տունը հրաժարվել են մեկնաբանություն տալ։