Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

Սաուդյան Արաբիայում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի Հաքան Ֆիդանի հանդիպումը, հայտնում է APA-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Բայրամովն ու Ֆիդանը մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգային իրավիճակի և վերջին զարգացումների շուրջ։

Նախարարները ընդգծել են տարածաշրջանային կայունության պահպանման, լարվածության սրման կանխարգելման, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, այդ թվում՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը։

Leave a Comment