Իսրայելը հետաքրքրված է Լիբանանի հետ խաղաղ հարաբերություններ հաստատելով և շիական «Հեզբոլլահ» կազմակերպության գործունեությունը համարում է գլխավոր խոչընդոտը։ Այս կարծիքը հայտնել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցում։
«Իսրայելը շահագրգռված է, որ Լիբանանը միանա տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման և խաղաղության շրջանակին: «Հեզբոլլահը» խոչընդոտ է դրան: Լիբանանի կառավարությունը պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկի «Հեզբոլլահի» դեմ բոլոր ճակատներում՝ զենք, ֆինանսավորման աղբյուրներ և ֆինանսական ենթակառուցվածքներ, իրավական միջոցներ նրա ղեկավարության, սոցիալական և կրթական ենթակառուցվածքների, տնտեսական նախապատվությունների (լիցենզիաների) դեմ և շատ ավելին», – գրել է Սաարը X-ում:
Առայժմ Իսրայելը մտադիր է շարունակել «պաշտպանվել» Լիբանանից «Հեզբոլլահ» աշխարհազորայինների կողմից իրականացվող հարձակումներից, հավելել է նախարարը։ Նա կարծում է, որ շիական շարժումը «գրավել է Լիբանանը» և «գործում է Իրանի շահերից ելնելով»։