
Դատարանը քիչ առաջ երկու ամսով կալանավորեց Երևանում մեկ տարեկան երկու ամսական երեխային ծեծելու և սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մորը:
Ըստ Գլխավոր դատախազության՝ փոքրիկ տղային մեկուկես ամիս պարբերաբար ծեծել են, հետո փորձել սպանել։ Այս տարվա հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ֆիզիկական ուժեղ ցավ են պատճառել երեխային, իսկ մարտի 15-ին փորձել սպանել։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ երեխայի հոր երկրորդ կինն է մեղադրյալը։ Նա ավելի վաղ ձերբակալվել էր:
Փոքրիկ տղան՝ Ալեքսը, այժմ «Արաբկիր» բուժկենտրոնում է, վերակենդանացման բաժնում:
Նախկին ամուսնու ու նրա զուգընկերուհու խնամքին էր մայրը թողել փոքրիկին, որ վարձով տուն ճարի։