Աֆղանստանը ժամանակավորապես դադարեցնում է Պակիստանի դեմ ռազմական գործողությունները՝ Սաուդյան Արաբիայի, Կատարի և Թուրքիայի խնդրանքով։ Այս մասին հայտարարել է «Թալիբան» շարժման կառավարության խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը։
«Աֆղանստանի Իսլամական Էմիրության անվտանգության և պաշտպանության ուժերը հայտարարում են պաշտպանական գործողությունների ժամանակավոր դադարեցման մասին՝ «անարդարության դեմ պայքարելու» նպատակով՝ կապված առաջիկա Իդ ալ-Ֆիտր տոնի հետ և ի պատասխան միջնորդ երկրների, ինչպիսիք են Սաուդյան Արաբիայի Թագավորությունը, Կատարը և Թուրքիան, խնդրանքի», – գրել է նա X-ում։