ԱՄԷ-ի ԱԳՆ-ն Հարավային Փարսի նավթահանքերի վրա հարվածներն անվանել է վտանգավոր սրացում

Իսրայելի կողմից Պարսից ծոցում գտնվող Իրանի Հարավային Փարս գազային հանքավայրի վրա կատարված հարվածները վտանգավոր սրացում են և ուղղակի սպառնալիք են ներկայացնում համաշխարհային էներգետիկ անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը:

«Հարավային Փարս գազային հանքավայրի էներգետիկ օբյեկտների վրա կատարված հարվածները վտանգավոր սրացում են։ ԱՄԷ-ն ընդգծում է, որ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները ուղղակի սպառնալիք են ներկայացնում համաշխարհային էներգետիկ անվտանգության համար», – ասվում է X-ում հրապարակված հայտարարության մեջ։

Leave a Comment