ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը նախատեսում է այցելել Հունգարիա առաջիկա օրերին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ աղբյուրների՝ այցի նպատակը վարչապետ Վիկտոր Օրբանին աջակցություն ցուցաբերելն է։ Պաշտոնյայի այցի ճշգրիտ ամսաթվերը դեռևս անհայտ են, և իրավիճակը կարող է փոխվել Իրանում ԱՄՆ ռազմական գործողության պատճառով, նշել են աղբյուրները։
Հունգարիայի խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 12-ին։