Թեհրանի հնարավոր արտաքին աջակցությունը չի ազդում Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողության ընթացքի վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդին:
«Կարող եմ ասել, որ ԱՄՆ Պաշտպանության նախարարության տվյալներով, ցանկացած աջակցություն, որը կարող է Իրանը ստանալ, չի խանգարի նրա գործողությունների արդյունավետությանը», – ասել է նա։ Գաբարդը մասնակցել է ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովի լսումներին։
Նա չի հաստատել ԱՄՆ լրատվամիջոցների կողմից Իրանի հետ հետախուզական տվյալներով Ռուսաստանի փոխանակման մասին մեղադրանքների իսկությունը, բայց նաև չի հերքել դրանք։ «Եթե նման փոխանակում է տեղի ունենում, ապա (այս հարցին) պետք է անդրադառնալ փակ լսումներում», – ասաց Գաբարդը, որը պաշտոնապես զբաղեցնում է ԱՄՆ բոլոր 18 հետախուզական գործակալությունների համակարգողի պաշտոնը։ «Կրկնում եմ. եթե դա տեղի է ունենում, ապա համապատասխան արձագանքը պետք է տրվի փակ լսումներում», – հավելել է նա։