ՆԱՏՕ-ն անհրաժեշտություն չի տեսնում փոխելու Եվրոպայում ԱՄՆ զորքերի թվաքանակը

ԱՄՆ ուժերի ներկայիս դասավորությունը Եվրոպայում բավարար է և ճշգրտման կարիք չունի։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար, գեներալ Ալեքսուս Գրինկևիչը Ներկայացուցիչների պալատում կայացած լսումների ժամանակ։

«Այս պահին ես խորհուրդ չեմ տալիս որևէ լրացուցիչ փոփոխություն կատարել Եվրոպայում մեր ներկայության մեջ», – ընդգծել է Գրինկևիչը՝ պատասխանելով զորքերի տեղակայման վերանայման նպատակահարմարության վերաբերյալ հարցին։

Leave a Comment