
ՔՊ-ականների համար իսկապես կարկանդակ ուտելու ժամանակն է. սրանից ավելի լավ ժամանակներ դժվար թե նրանց կյանքում լինեն: Բայց ա՛յ ժողովուրդը կարկանդակ ուտելու ո՛չ միջոց ունի, ո՛չ էլ հավես. ո՞ր մի նորմալ մարդը կարող է խելքը կարկանդակին տալ, երբ տեսնում է՝ ինչ է կատարվում շուրջբոլորը մի դեպքում, երբ Հայաստանի ղեկավարն է Նիկոլը:
Այո, ըստ պլանավորածի է ամեն բան գնում, բայց ո՞ւմ պլանն է իրագործվում, հավաքական հայությա՞ն, թե՞ Նիկոլին տեսախցիկների առաջ մեյմուն սարքողների ու «պեռաժկիի» օգնությամբ նրան փաստացի խայտառակողների:
ՔՊ-ում էլ գիտեն, որ Հայաստանին երկար չի մնացել, ուստի որոշել են հնարավորինս շատ կյանքից ու երկրից «կարկանդակ քամել», որ հետո, երբ գա այստեղից «թռնելու» ժամանակը, սոված ու ձեռնունայն ճանապարհ չընկնեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: