Սկանդալ Աֆրիկայի ազգերի գավաթում․ Սենեգալը զրկվել է 2025-ի տիտղոսից

Սկանդալ Աֆրիկայի ազգերի գավաթում․ Սենեգալը զրկվել է 2025-ի տիտղոսից

Աֆրիկյան ֆուտբոլում մեծ սկանդալ է բռնկվել այն բանից հետո, երբ Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան (CAF) որոշում է կայացրել զրկել Սենեգալին 2025 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի տիտղոսից և այն շնորհել Մարոկկոյի հավաքականին։

Եզրափակչում Սենեգալը հաղթել էր 1-0 հաշվով, սակայն հանդիպման ընթացքում լարված իրավիճակ էր ստեղծվել։ Երբ մրցավարի որոշմամբ վերջին րոպեներին նշանակվել էր 11 մետրանոց հարված Մարոկկոյի օգտին, սենեգալցի ֆուտբոլիստները ի նան բողոքի՝ լքել էին խաղադաշտը։

Թեև թիմը վերադարձել էր 17 րոպե անց և հանդիպումը շարունակվել էր, CAF-ը հետագայում որոշել է, որ այդ քայլը համարվում է կանոնների խախտում։ Արդյունքում՝ Սենեգալաի հավաքականին գրանցվել է տեխնիկական պարտություն՝ 3-0 հաշվով։։

Սենեգալի իշխանությունները պահանջել են «անկախ միջազգային հետաքննություն»՝ նշելով, որ որոշումը «անօրինական և խորապես անարդար» է։

Ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ դիմելու է Միջազգային արբիտրաժային դատարան՝ որոշումը բողոքարկելու համար։

«Պայքարը դեռ ավարտված չէ։ Մենք մեր իրավունքները կպաշտպանենք մինչև վերջ»,- ընդգծել է Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Աբդուլայե Սեյդու Սոուն։

FIFA-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն քննադատել է խաղադաշտը լքելու որոշումը՝ այն անվանելով «անընդունելի»։

Միևնույն ժամանակ, որոշ փորձագետներ կասկածի տակ են դրել CAF-ի որոշման անկախությունը՝ մատնանշելով, որ Մարոկկոյի ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահը նաև CAF-ի ղեկավար կազմի բարձրաստիճան անդամ է։

Փորձագետների գնահատմամբ՝ գործը կարող է հասնել միջազգային դատարան, իսկ միջազգային արբիտրաժում որոշումը կարող է տևել մինչև վեց ամիս։

Այս սկանդալը արդեն իսկ լուրջ հարված է հասցրել Աֆրիկյան ֆուտբոլի հեղինակությանը և կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ մրցաշարի վստահության վրա։

Leave a Comment