
Անվտանգային ծրագրի շնորհանդեսի ժամանակ ներկայացվել է նաև Սամվել Կարապետյանի ուղերձը. տեսանյութը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով: «30 տարի բիզնեսում ինքս նախ սովորել և յուրացրել եմ հմտություններս բանակցելու ուժեղի դիրքերից, հաստատել եմ կապեր՝ աշխարհի տարբեր կենտրոններում: Այդ փորձն ու միջազգային կապերը ծառայեցնելու եմ ՀՀ արտաքին քաղաքականությանը»,- մասնավորապես ասվում է ուղերձում: