Սահակ Բաբախանյանը նշանակվել է հակակոռուպցիոն կոմիտեի սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչ

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հրամանով ս․թ․ մարտի 16-ից առաջին դասի խորհրդական Սահակ Ռաֆայելի Բաբախանյանին նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչի՝ ի հաշիվ ավագ քննիչի պաշտոնակատար։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։

Սահակ Բաբախանյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան։

Հրամանը ստորագրվել է՝ ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 16-րդ հոդվածի 7-րդ, 14-րդ և 20-րդ հոդվածի 2-րդ մասերով։

 

 

Leave a Comment