Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը չեղարկված Ֆինալիսիմայի փոխարեն ընկերական հանդիպում կանցկացնի Սերբիայի ընտրանու հետ։
Ինչպես հաղորդում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, խաղը կկայանա իսպանական Վիլյառեալ քաղաքի «Սերամիկա» մարզադաշտում
Արգենտինայի դեմ խաղից բացի, Իսպանիայի ազգային թիմը մարտի 30-ին Կատարում պետք է ևս մեկ ընկերական հանդիպում անցկացներ Եգիպտոսի հավաքականի հետ, սակայն այդ հանդիպումը նույնպես չեղարկվել է։
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն առաջիկա ընկերական հանդիպումների համար թիմի վերջնական հայտացուցակը կհրապարակի մարտի 20-ին։