Մարտի 18-ը աշխարհում նշվում է որպես թափոնների վերամշակման օր․ «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Վեգա Անդրեասյան և Սևակ Հակոբյան։ Այս անգամ մեր հյուրն է «ԼԱԹԵ» բնապահպանական ՀԿ հիմնադիր տնօրեն Սուսաննա Ամիրխանյանը։

Թեման. Մարտի 18-ը աշխարհում նշվում է որպես Թափոնների Վերամշակման Օր Այս օրը մեզ հիշեցնում է, որ մեր մոլորակի առողջությունն ու ապագան մեր ձեռքերում են։ Ամեն մեկը կարող է իր փոքր քայլով նպաստել շրջակա միջավայրի բարելավմանը։ Վերամշակումը ոչ միայն կրճատում է թափոնների քանակը, այլև օգնում է պահպանել բնական ռեսուրսները, նվազեցնել էներգիայի սպառումը և վերականգնել բնությունը։

Ինչպես միշտ՝ կլինի օրվա հագեցած տեղեկատվական բլոկը.

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:

Միացե՛ք մեզ՝ սկսելու օրը տեղեկացված, ոգեշնչված և ջերմ մթնոլորտում։

Leave a Comment