Քննչական կոմիտեից հայտնում են.
«1-ամյա երեխայի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ոչ կենսաբանական մոր նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (սպանության փորձը անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ) և 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ)»։
Հիշեցնենք, որ դատախազությունից հայտնել էին, որ 1 տարեկան երեխայի նկատմամբ բռնություն է կիրառվել հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ։
