Հորմուզի նեղուցի վերաբերյալ նոր պայմանավորվածությունն են պետք․ Արաղչի

Հորմուզի նեղուցի և դրա միջով իրականացվող նավագնացության վերաբերյալ պետք է մշակվեն նոր պայմանավորվածություններ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Իրանի շուրջ ստեղծված լարվածությունը հանգեցրել է Հորմուզի նեղուցի շրջափակմանը, որը Պարսից ծոցի երկրներից համաշխարհային շուկա արտահանվող նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է։

«Հորմուզի նեղուցի և դրանով նավերի անցման վերաբերյալ պետք է նոր պայմանավորվածություններ լինեն», — ասել է նախարարը «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։

Leave a Comment