Իրանի համար այս պատերազմը ոչ միայն մարտահրավեր է, այլ նաև հնարավորություն – Նորություններ 18.03.2026

Իրանում այս պատերազմը դիտարկում են ոչ միայն որպես բարդագույն մարտահրավեր, այլ նաև հնարավորություն այդ երկրի համար հետպատերազմական պայմանների առումով։

Այս համատեքստում Հորմուզի նեղուցը դիտարկվում է չափազանց կարևոր գործոն։ Եթե մինչև այսօր Իրանի ներսում գրեթե բացառապես փորձագիտական մակարդակում էր խոսվում նեղուցով նավարկության պայմանները հօգուտ Թեհրանի փոփոխելու մասին, ապա այսօր այդ մասին հայտարարել է նաև Իրանի ԱԳ նախարարը։

Կատարյան «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա մասնավորապես նշել է, որ Հորմուզի նեղուցի և դրանով անցման կարգավորումները պետք է գծագրվեն այնպես, որպեսզի դրանք գործեն ապահովելու խաղաղ նավարկությունը՝ հաշվի առնելով Իրանի և տարածաշրջանի շահերը։

Շատ դիվանագիտական այս ձևակերպման տակ Իրանում ակներևաբար հասկանում են Հորմուզի նեղուցի կառավարումը և անվտանգության ապահովումը ստանձնելը հետպատերազմական Մերձավոր Արևելքում, ինչը հենց այս պահին էլ փաստացի իրականացվում է Թեհրանի կողմից։

Իրանագետ Վարդան Ոսկանյան 

Leave a Comment